Հրավիրված եմ եղել, բայց նախընտրեցի չգնալ եւ համացանցով հետեւել՝ անդրադառնալով մշակութային գործիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն, ասաց ռեժիսոր Արա Շիրինյանը:
«Շատ հստակ ուղերձ հնչեց, որ պետությունը լավ կլինի չխառնվի մշակութային գործերին եւ ստեղծի պայմաններ, որ մշակութային գործիչը եւ հանդիսատեսը միմյանց հետ առնչվեն »:
Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանն այդ հանդիպմանը հրավիրված չի եղել:
«Լավ է, որ չեմ գնացել, հակառակ դեպքում վատ վիճակում կհայտնվեի: Խոսափողի մոտ հերթ էր՝ իրենց քծնանքն արտահայտելու համար: Տեղի մտավորականները Բաղրամյան 26-ի ցուցակից էին»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում