ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ կոչով դիմել է Թուրքիային և Ադրբեջանին:
«Մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Թուրքիային կոչ ենք անում վերացնել շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիան ընդդեմ Արցախի»,- գրել է կոնգրեսականը Twitter-ի իր էջում:
Նշենք, որ կոնգրեսականը նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներից է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
We recognize the 100th Anniversary of the first Republic of Armenia. We call upon Turkey to lift the blockade and Azerbaijan to stop its aggression against Artsakh.
— Rep. Brad Sherman (@BradSherman) May 28, 2018