Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. «Նորֆոլկը» բավականին թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաեւ որոշակի շեղումներ անելով իր գործունեության մեջ»

Մայիս 29,2018 13:41

«Նախորդ իմ պաշտոնում ես որոշակի շփումներ ունեցել եմ այդ խնդրին։ Երբ ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվեց պաշտոնական պարզաբանումը, առաջին անգամ փորձեցինք փաստաթղթավորել հավաքական բեռներ բերողների ձեռքբերումը։ Այսինքն՝ «Նորֆոլկի» կողմից հավաքական բեռներ բերողներին կիլոգրամով մաքսազերծում իրականացնելուց հետո տեսականիով փաստաթղթեր էին տրամադրվում, որոնք շրջանառության հարկով հարկվելու դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր։ Սա մի շատ կարեւոր քայլ էր, որ մենք կատարեցինք»,- այսօր խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի կատարողական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, այժմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Նա պատասխանում էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունում ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումներին վերաբերող հարցին:

Հարցը հնչեցրել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` հիշեցնելով, որ այդ խնդիրն իրենք անցյալ տարի էլ էին բարձրաձայնել: Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ նախկինում պետական կառավարման լիազոր մարմինը՝ ֆինանսների նախարարությունը, չի արձագանքել մենաշնորհային մարմնի ստեղծման եւ գործունեության ահազանգերին:

ՊԵԿ նախագահը շարունակեց`մեխանիզմը, որը նախատեսվել էր, ճիշտ կլիներ իրականացնել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով, որովհետեւ այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգած մութ, գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի որոշակի շտկում անելու նպատակադրում է ունեցել. «Նորֆոլկը», ըստ էության, բացել են այն նպատակով, որ բեռնափոխադրումները մաքսազերծման գործընթացից տարանջատվի եւ մաքսազերծումն իրականացվի մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով։ «Նորֆոլկն» ի սկզբանե ստեղծվել է որոշակի կարգավորումներ անելու նպատակով։ Ինչքանո՞վ է դա հաջողել, քննությունը ցույց կտա: Ես կարծում եմ, որ նախկինի համեմատ՝ «Նորֆոլկը» բավականին թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաեւ որոշակի շեղումներ անելով իր գործունեության մեջ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031