Տարիներ շարունակ Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ գյուղի մի քանի բնակիչների միջեւ լարված հարաբերություններ են: Իրավապահներից տեղեկացանք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ժորա Մարտիրոսյանի որդին քար է շպրտել իրենց հարեւանի տան վրա, որի հետ վատ հարաբերություններ են ունեցել: 33-ամյա հարեւանը փախչելով՝ իրեն պատկանող որսորդական հրացանից օդ է կրակել: Այդ կապակցությամբ ոստիկանությունը քննություն է կատարում:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քննվում է Ժորա Մարտիրոսյանի որդու ավտոմեքենան վնասելու հետ կապված քրեական գործ: Այն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, գործով ներկայումս մեղադրվողներ չկան:
Ազատամուտից տեղեկացանք,որ այսօր՝ մայիսի 29-ին համայնքի ավագանին անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին: ՀՀԿ անդամ Ժ. Մարտիրոսյանը Ազատամուտ համայնքը ղեկավարում է 2008թ.-ից:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը ուժեր է ուղարկել Ազատամուտ, որպեսզի բախումներ չլինեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ