Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Բաբայանն իր փաստաբանի միջոցով մեկնաբանել է Արցախում «թավշյա» հեղափոխություն ձեռնարկելու մասին լուրերը

Մայիս 29,2018 13:11

Հայաստան «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու եւ փողերի լվացման համար մեղավոր ճանաչված ու 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործի մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նրա շահերի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը:

Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանը դեռ չի անդրադարձել նրա խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ ազատ արձակելու միջնորդությանը, որի համար երաշխավորագիր են գրել «Ելք»-ի երկու պատգամավորները: Բացի այդ միջնորդությունները, Վճռաբեկ դատարանի վարույթում է նաեւ Բաբայանի գործով վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի՝ վերոնշյալ դատավճիռը եւ արդարացնել իրեն: «Վճռաբեկ ատյանը սպառելուց հետո դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Այլ ճանապարհ չկա»,-հայտարարեց Ավետիս Քալաշյանը:

Ապա նա տեղեկացրեց՝ օրերս հանդիպել է Սամվել Բաբայանին, որը որոշակի կարծիքներ է փոխանցել նախկին իշխանությունների ներկայացուցիչների այն տեսակետների շուրջ, որ իրեն ազատ չեն արձակում՝ մտավախությամբ, թե Արցախում «թավշյա» հեղափոխություն կձեռնարկի:

«Նա ասաց, որ երբեւէ նման մտադրություն չի ունեցել՝ Արցախում թավշյա կամ այլ կարգի հեղափոխություն անելու: Նա իրավիճակն ապակայունացնելու մտադրություններ չունի: Ովքեր լավ են ճանաչում Բաբայանին, գիտեն, որ նրա մտահոգությունը երկրի կայունությունն ու անվտանգությունն է: Ովքեր նման լուրեր են տարածում, մտադիր են Բաբայանի մասին թյուր կարծիք ստեղծել»,-հայտնեց Ավետիս Քալաշյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031