Վարչապետի որոշումներ
ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Պողոսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ։
ՍԱՄՎԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝
Առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սողոմոնյանին (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 12-2.1-11) մինչև 6 ամիս ժամկետով նշանակել առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող:
Նիկոլ Փաշինյան