«Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ- պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումներին:
«Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որեւէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան` ջախջախիչ հակահարված կստանա: Սրանում համոզված եղեք: Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան, իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ: Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել»,- հստակեցրեց վարչապետը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ