Մայիսը գրեթե ավարտված է, և այս մեկ ամսվա ընթացքում դեպքերն այնպիսի արագությամբ և անսպասելի ընթացքով են զարգանում, որ հաճախ չես հասցնում նույնիսկ պատշաճ վերլուծել և գնահատական տալ կատարվածին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներից հետո չենք չափազանցնի, եթե արձանագրենք, որ հեղափոխական գործունեություն են սկսել իրականացնել մեր Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ իրենց ղեկավարներով հանդերձ: Ճիշտ է՝ դժգոհողների կամ անվստահության պակաս, հիմա էլ չկա, սակայն դա նույնպես չի խանգարում, որ ականատես լինենք այս կառույցներում տեղի ունեցող անսպասելի զարգացումներին:
Նախորդ շաբաթ, աղմկոտ բացահայտումների կողքին, ոչ պակաս աղմուկ բարձրացրեց նաև հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին, որն, ըստ էության, քննադատության և հեգնանքի մի ամբողջական փաթեթ էր, թե՝ ինչպես կարելի է փակել այդպիսի, իր բնորոշմամբ, ռեյտինգային հաղորդաշարը և որ տասնյակ տարիների լրագրողական փորձ ունեցող վարչապետը չգիտի ինչ երկրի ղեկավար է դարձել:
Այս թողարկմանն անդրադարձել ենք նաև երեկվա տոնական միջոցառումներին՝ Սարդարապատի բարձունքից մինչև Հանրապետության հրապարակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ