Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը համաձայն չէ, որ «աղքատության նախարարություն» է ժառանգել

Մայիս 29,2018 11:05

«Աղքատության դեմ պայքարը իրականում տնտեսության զարգացման, աշխատանքի ապահովման հնարավորության մեջ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նախարարն ասում է` տնտեսության զարգացումը ամբողջ պետության գործն է. «Ստեղծվեն պայմաններ, որտեղ մարդիկ աշխատեն եւ աղքատությունը նվազի»:

Մանե Թանդիլյանն, ի դեպ չհամաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ ինքը ժառանգել է «աղքատության նախարարություն»: Բայց համաձայն է`Հայաստանում առկա աղքատությունը առավելապես անդրադառնում է իր ղեկավարած նախարարության վրա: «Մենք ավելի շատ պետք է աշխատենք: Բայց ժամանակ կպահանջվի, դա տնտեսական ցուցանիշների հետ է սերտ կապված»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031