«Ֆուտբոլի հանդեպ սեր կա եւ դա արդեն կօգնի շատ ավելի հեշտ կատարել մեր պարտականությունները: Այդ պարտականություններն ավելի շատ խորհրդանշական են: Ինչ արել ենք նախկինում, հիմա ավելի համակարգված ենք անելու՝ տարածել ֆուտբոլի մասին ամենադրական պատկերացումները որպես համախմբող մարզաձեւի, որպես առողջության խորհրդանիշի, որտեղ մի կողմ ենք թողնում ամենալուրջ հակամարտությունները եւ ձգտում ինչ-որ սխրանքների, հաջողությունների հասնել մարզական առումով: Ֆուտբոլում մոռանում ենք քաղաքական պայքարը: Ֆուտբոլը լիցքաթափվելու, ավելի ուժեղ եւ արդար քրտինքով առաջինը լինելու ձգտում է, որը միավորում է մարդկանց անկախ ազգությունից ու քաղաքական հայացքներից», – «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Հայաստանի դեսպանի թևնոցը ստանալուց հետո Aravot.am-ին ասաց ռադիոհեռուստատեսային հաղորդավար եւ պրոդյուսեր Հակոբ Պապիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ