Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հետաձգվեց պարտադիր կուտակայինի կիրառումը. Նախարարի պարզաբանումները

Մայիս 29,2018 10:52

«Օրենքը լրամշակելու եւ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար է ժամանակ վերցվել: Ես առաջարկում եմ հետաձգել օրենքի կիրառումը եւ վերանայել այն դրույթները, որոնք մեր քաղաքացիների համար ընդունելի չեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` պարզաբանելով թե ինչո՞ւ մեկ տարով հետաձգվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը:

Հիշեցնենք, այն հուլիսի մեկից արդեն պետք է գործեր: Ի դեպ, այն դեռ մեկ տարի առաջ պետք է ներդրվեր, սակայն տարբեր վեճերի արդյունքում մեկ տարով հետաձգվել էր:

Մանե Թանդիլյանն ասում է, որ բազմաթիվ առաջարկներ է ստացել: Դրանք «բավականին խելամիտ եւ ողջամիտ են»: Առաջարկներն ուսումնասիրելու համար իրեն ժամանակ է պետք: Նա կարծում է, որ «քննարկման արժանի» առաջարկներ կան:

Լրագրողները նկատեցին` տնտեսագետները մտավախություններ ունեն, համակարգի ներդրման հետաձգման պարագայում տարբեր խնդիրներ կարող են առաջանալ: Նախարարը պատասխանում է`բոլոր խնդիրները լուծելի են. «Հենց դրա համար են քննարկումները, որ խնդիրներին լուծում տրվի: Դրա համար պետք է ներգրավենք բոլոր կոմպետենտ, մասնագետ մարդկանց, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը գտնել, որ համակարգն ընդունելի լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031