Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառը Քնեսեթի խայտառակությունից խուսափելն էր, քանի որ պարզ չէր՝ արդյոք մեծամասնությունը կողմ կքվեարկեր բանաձևին

Մայիս 29,2018 10:48

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը Իսրայելի Քնեսեթը դիտարկելու էր մայիսի 28-ին, հանվել է օրակարգից: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:

Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի մամուլի քարտուղարը, պարզաբանելով այս որոշումը, ասել է. «Պատճառը Քնեսեթի խայտառակությունից խուսափելն էր, քանի որ պարզ չէր՝ արդյոք մեծամասնությունը կողմ կքվեարկեր բանաձևին»:

Յուլի Էդելշտեյնը բազմիցս կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նույնն արել է նաև օրեր առաջ: Նա, մասնավորապես, ասել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը միանա հայերի ցեղասպանությունը ճանաչած 28 երկրներին: Խոսնակը նաև քննադատել էր իր այն գործընկերներին, որոնք այս քայլին աջակցում են բացառապես որպես դիվանագիտական պատասխան Թուրքիայի հակաիսրայելական քաղաքականությանը:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031