Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պադվալները լցնելուց բացի, անձամբ Ձեր կյանքը փոխվե՞լ է». «Իրատես»

Մայիս 29,2018 10:12

«Ի՞նչ նորություն կա»,- հարցրեց վաճառողը, իմանալով, որ լրագրող եմ։ «Ի՞նչ նորություն եք ուզում, որ լինի»,- հարցին հարցով պատասխանեցի։ «Տեսնում եք, չէ՞, կագեբեի պադվալներն ամեն օր լցնում են ինչ-որ պաշտոնյաներով կամ նրանց բարեկամներով»,- աչքերն ուրախությունից փայլեցնելով` ասաց վաճառողը։ «Պադվալները լցնելուց բացի, անձամբ Ձեր կյանքը փոխվե՞լ է, խանութում Ձեր աշխատաժամերը կրճատվե՞լ են, թու՞յլ են տալիս գոնե մեկ ժամ նստեք աշխատանքի ժամին, կամ Ձեր աշխատավարձը բարձրացե՞լ է, իսկ գուցե մսի, պանրի, կարագի գները նվազե՞լ են»,- հարցրի։ «Ոչ, գները չեն նվազել, հակառակը, ծխախոտի գինը բարձրացել է»,- պատասխանեց վաճառողը, իսկ իր աշխատաժամերի ու աշխատավարձի մասին ոչինչ չասաց։

Տխրեցի։ Տխրեցի, որովհետև այս վաճառողը միակը չէ։ Ձերբակալումների համար ուրախանում են և՛ բարձր ինտելեկտուալ աշխատանքի տեր մարդիկ, և՛ անգամ նրանք, ովքեր սեփականություն ունեն։ Սա մտահոգիչ փաստ է և ընդգծում է այն անառողջ մթնոլորտը, որն այսօր առկա է։

Ինչ խոսք, կառավարության առջև այսօր լուրջ տնտեսական մարտահրավերներ են ծառացած։ Հասկանալի է, որ առաջնահերթ է պետբյուջեի եկամուտների կտրուկ ավելացումը։ Եթե հետևենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա ակնհայտ երևում է, որ այդ խնդրի լուծումը նա տեսնում է տեղի միջոցների ներգրավմամբ։ Մասնավորապես, այն եկամուտները, որոնք տարիներ շարունակ շրջանցել են պետբյուջեն, հիմա պետք է վերադարձվեն։ Ինչ խոսք, սա այն քայլն է, որին տարիներ շարունակ սպասել է ժողովուրդը, և նման քաղաքականության ճիշտ իրականացումը միանշանակ կամրացնի այս կառավարության դիրքերը թե՛ սեփական ժողովրդի, թե՛ միջազգային հանրության շրջանում։ Սակայն արդյո՞ք այդ գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ է, ժողովրդի ասած, «կագեբեի պադվալները լցնել»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Հանցագործները պետք է նստեն, որ նոր հանցագործներ/ թեկուզ տնտեսական/ ի հայտ չգան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031