Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը հետ չի մնում փոխվարչապետերից․ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

Մայիս 28,2018 21:21

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է 6-ով կրճատել ծառայողական մեքենաների թիվը։ Այս մասին Aravot.am-ին տված հարզազրույցում տեղեկացրեց քաղաքապետը։

«Մենք էլ մտածեցինք ծառայողական մեքենաների թիվը կրճատել, որոշ բաժիններ միացրեցինք, մեկ մեքենա տրամադրեցինք և ծառայողական վեց մեքենա հիմա հանում ենք։ Իհարկե, այս միջոցով գումարներ կտնտեսենք, որը կարող է օգուտ տալ փողոցաշինությանը, արտաքին լուսավորությանը, ընդհուպ մինչև կապիտալ շինարարության համար կօգտագործենք»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Թե ինչքան գումար կտնտեսեն, Գյումրու քաղաքապետն ասաց, որ հանձնաժողով է ձևավորվել, այս պահին հաշվարկ են կատարում, ամսի 29-ին, այսինքն` վաղը իրեն կզեկուցեն, և քաղաքապետարանը հանդես կգա հայտարարությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031