«Սահմանադրական դատարանի նախագահը «կողմ» կամ «դեմ» լինելու լիազորություններ չունի»,-Սարդարապատում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին՝ արդյոք կողմ կլինե՞ք փաստաբան Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի պաշտոնում հնարավոր առաջադրմանը, ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ, հատկապես որ հանրության մի մասը նաեւ նրա հրաժարականն է պահանջում: Հրայր Թովմասյանն այսպես արձագանքեց. «Մակեդոնացին ասում էր՝ հիմար հարցերի չեմ պատասխանում: Կներեք»:
Մյուս հարցին՝ «Սահմանադրությունն այնպես եք գրել, որ ձեր հրաժարականը հնարավոր չլինի՞»: Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ես չեմ գրել, համապատասխան հանձնաժողովն է գրել»:
Ապա` հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ