Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՀ-ում աուդիտ կանցկացվի, իսկ «Այբ»-ի հետ կապված թնջուկ չկա». ԿԳ նախարար

Մայիս 28,2018 19:20

«Առաջիկայում սպասեք նոր բացահայտումների՝ տարբեր ուղղություններով: Այս պահին ես զբաղված եմ ԿԳՆ-ում միջոցների արդյունավետ  բաշխման խնդրով, որովհետեւ տասնյակից մինչեւ հարյուր միլիոնավոր դրամներ անիմաստ ուղղություններով են բաշխվել՝ սկսած ամսագրերի բաժանորդագրություններից մինչեւ տարբեր ծրագրեր»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաեւ իր այն հրապարակմանը, որ բուհերը որոշակի գումար են վճարել «հանրապետական» Կարեն Ավագյանի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին: «ՀԵՀ-ում աուդիտ կիրականացվի, կհասկանանք՝ ի՞նչ ծախսեր են կատարվել, իսկ բուհերն այլեւս չեն վճարի այդ գումարները»,-տեղեկացրեց նախարարը:

ԵՊՀ ղեկավարության վերաբերյալ ուսանողների բողոքի ալիքի մասին էլ Արայիկ Հարությունյանը նշեց. «ԵՊՀ ղեկավարությունը նախկին տարիներին ինքն իրեն արդեն վարկաբեկել է»: Անդրադառնալով «Այդ» դպրոցի խնդրին՝ նա հայտարարեց. «Այբ»-ի հետ կապված թնջուկ չկա: Կա Արարատյան բակալավրիատի եւ Տեր Մեսրոպի քաղաքական գործունեության հետ կապված խնդիր»: Հիշեցնենք՝ Հարությունյանը հայտարարել էր, որ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր-Մեսրոպ քահանա Արամյանը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից մեկն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031