ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ճիշտ չեն տեղեկությունները, թե իրեն Կոտայքի մարզպետ են նշանակելու: «Ես ուզում եմ Ազգային ժողովում մնալ»,-նշեց նա:
Ապա` հերքեց նաեւ լուրերը, թե իր որդուն են պատրաստվում նշանակել Կոտայքի մարզպետ:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ աշնանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, Սասուն Միքայելյանը համոզմունք հայտնեց. «Ընտրություններ պետք է լինեն»:
Արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պնդմանը, թե ՀՀԿ-ն 2022թ.-ի ԱԺ ընտրություններին է պատրաստվում, Միքայելյանն այսպես պատասխանեց. «Ես Սասուն Միքայելյանն եմ, ասում եմ՝ այս տարի…ինքը թող 22-ին պատրաստվի, ես էլ հայտարարում եմ, որ այս տարում են ընտրություններ լինելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ