Ցույցերին առնչվող քրեական գործերի և դրանց ընթացքի մասին տեղեկատվություն են տրամադրել նաև իրավապահ մարմինները
2018 թ. ապրիլի 17-25-ը քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն գործադրելու, ինչպես նաև ցուցարարների տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին 19 հաղորդումների հիման վրա հարուցվել է 9 քրեական գործ (կամ կցվել են արդեն իսկ հարուցված քրեական գործերին):
ՀՀ Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումներ է ուղարկվել 5, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ 3, ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ 2 հաղորդում: Եվս 1-ով նախապատրաստվում են նյութեր: 1 հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2018 թ. ապրիլի 13-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 50 քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ, 316-րդ, 185-րդ, 164-րդ, 225-րդ և 309-րդ հոդվածներով:
Ձերբակալվել է 97 անձ, որից 33-ին մեղադրանք է առաջադրվել, կալանավորվել են 9-ը: Մայիսի 8-ի դրությամբ ձերբակալավածներն ու կալանավորվածներն ազատ են արձակվել:
Մանրամասներն՝ այստեղ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ