«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց հարցը, թե արդյոք նոր իշխանության նախատեսած՝ աշնանը կազմակերպվելիք խորհրդարանական ընտրություններում ինքը կվերադառնա՞ ակտիվ քաղաքականություն:
«Ես երբեք չեմ հեռացել ակտիվ քաղաքականությունից»,-ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ապա` նա կարծիք հայտնեց, որ սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ճիշտ կլինի մասնակցել համաժողովրդական մեկ միասնական ցուցակով: Նա այդ պնդումը հետեւյալ կերպ է հիմնավորում. «Վտանգներ կան, ուստի պետք է ամրապնդել այս ժողովրդական շարժման նվաճումները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
նամուս որ ունենայիր վաղուց հեռացած կլինեիր: