Տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ նոր իշխանությունը մտադիր է աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնել, համոզմունք հայտնեց, որ այդպես էլ կլինի: «ՀՅԴ-ն միշտ պատրաստ է դրան»,-նշեց նա:
«Շատերն ասում էին, որ ինչ-որ բան հնարավոր չէ, բայց կյանքը և Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց տվին, որ անհնարինը հնարավոր է»,-նկատեց Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ականների կարծիքները, թե իրենք արտահերթ ընտրությունների կարիք չեն տեսնում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՅԴ-ն մտադի՞ր է կոալիցիոն փաստաթուղթ ստորագրել Փաշինյանի թիմի հետ: Մինասյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ում այդ հարցը դեռ քննարկման փուլում է, իսկ արդյունքներն առաջիկայում պարզ կլինեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ