Երևանի վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և հրապարակներում երևանցիներն արդեն ներկա են գտնվել բազմաբնույթ համերգային ծրագրերի, մարզական միջոցառումների, բեմական ներկայացումների:
Վարչական շրջանների միջոցառումներին մասնակցում են մայրաքաղաքի երաժշտական արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների, մարզական դպրոցների և այլ հաստատությունների սաները, ինչպես նաև արվեստագետներ, երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ:
Նշենք, որ Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները Երևանի վարչական շրջաններում կշարունակվեն մինչև ուշ երեկո:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն