Նախկինում ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում որոշակի հեռավորություն կար՝ անդունդ, որն առաջիկայում կփորձեն լցնել: Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Այդ հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի վրա պետք է լինեն: Կաշխատենք, որ հասարակությունը չդժգոհի ոստիկանությունից»,-վստահեցրեց նա՝ հավելելով, որ ոստիկանությունում բարեփոխումներ եղել են եւ կլինեն:
Օսիպյանը նշեց, որ աշխատելու են ոստիկանությունում արատավոր երեւույթները վերացնելու ուղղությամբ. «Դրանք ստվեր են գցում ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների վրա»:
Ինչ վերաբերում է կոռուպցիային, ոստիկանապետի խոսքով. «Իսպառ վերացնելու ենք այն՝ թե մեր շարքերում, թե առհասարակ: Համարեք, որ կոռուպցիան ամենաչար երազում է մնացել: Միայն օրենքը պետք է իշխի, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ