Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը Գյումրիում նշվեց զինվորական շքերթով և միասնության շուրջպարով։ Տոնակատարությանը մասնակցում էին նաև արցախյան պատերազմի հերոսները։
Ելույթներից, ուղերձներից, զինվորական հանդիսավոր քայլերթից հետո սկսվեց միասնության շուրջպար, որին միացավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ իր բարձր տրամադրությամբ գլխավորելով այն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ