Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Ապրիլյան պատերազմում մանր-մունր թերություններ են եղել»

Մայիս 28,2018 15:41

Սարդարապատի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ այն կարծիքներին, թե ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն ապրիլյան ռազմական գործողություններից հետո առհասարակ պետք է  չշարունակեր գործել համակարգում, ոչ թե նշանակվեր Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում: Քննադատությունների առնչությամբ նա նշեց. «Այն, ինչ ասվում է, վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ես պաշտպանության նախարար էի»:

Ապա հավելեց. «Ապրիլյան պատերազմի մանր-մունր թերությունների մասին չպետք է խոսենք: Ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել՝ մեր հրամանատարների եւ զինվորների սխրագործությունների շնորհիվ: Այդ հենքի վրա պետք է կառուցենք մեր բանակի ապագան»:

Հարցին՝ «800 հեկտարի կորուստը հաղթանա՞կ է», նա այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ մենք կարողացել ենք մեր բանակի գործունեության շնորհիվ կասեցնել հակառակորդի հիմնական նպատակները: Իսկ դիրքերի շարժը գտնվում է այսօրվա մեր բանակի խիստ վերահսկողության ներքո: Հակահարձակողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական գործողությունների արդյունքում»:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ այսօր բանակը պատրաստ է իր առջեւ դրված խնդիրներն իրագործելու՝ թե ռազմական, եւ թե հակահարձակողական:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031