Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մովսես Հակոբյանն ամենակատարյալ ռազմական գեներալն է»

Մայիս 28,2018 15:16

Սարդարապատի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայաստանյան վերջին քաղաքական զարգացումներում արձանագրված ժողովրդական շարժումը զարթոնք որակեց: «Չկա հայ, որն այդ ամենին հետեւած եւ հիացած չլինի: Այդ երիտասարդական ավյունն ու քաղաքական շարժումը, այդ օրինակելի իրադարձությունները բերեցին նրան, որ փոփոխություն տեղի ունեցավ: Դա հույս է, որ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր աշխատելաոճով պետք է մեր հայրենիքի ապագան ապահովի: Նոր մթնոլորտ է՝ ազատություն, օրինականություն: Այդ մասին նախկինում էլ էինք խոսել, ուղղակի շատ բան թղթի վրա էր մնացել»,-նկատեց նա:

Անդրադառնալով Արտակ Դավթյանի՝ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակմանը՝ նա նշեց. «Բոլոր սպաներին հարգում եւ սիրում եմ, բայց այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունն իր կադրային քաղաքականությունն է վարում, որը ես չեմ մեկնաբանում»:

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ հայկական բանակը եւ ՊՆ-ն շարունակական կատարելագործում են ապահովել. «ՊՆ-ն այն կառույցն է, որը ռազմավարական պլանավորման արդյունքում է գործում: Կադրային քաղաքականությունը եւս ռազմավարություն է: Շատ արժանի ընկերներ ունենք, բայց նշանակումները, կրկնում եմ, չեմ մեկնաբանում»:

Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում Մովսես Հակոբյանի նշանակման մասին քննադատությունների շուրջ էլ Սեյրան Օհանյանն ասաց. «Նա ամենակատարյալ ռազմական գեներալն է՝ իր անցյալով եւ գիտելիքներով, փառավոր մարտական ճանապարհով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031