Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա չէր Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
Aysor.am-ի հարցին՝ ինչու Ազգային ժողովի նախագահը հանրապետության վարչապետի և նախագահի հետ ներկա չէր միջոցառումներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանել է.
«Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։
Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում