Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ դուր կգա՞ր, եթե Հոլոքոստի ճանաչումը կախված լիներ դիվանագիտական հարթակում իրադարձություններից. Էդելշտեյնը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մայիս 28,2018 14:29

Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը խորհրդարանին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին օրենք: Օրինագիծը նախնական հաստատվել է, բայց դեռևս պետք է կառավարության վավերացումը: Իր ելույթում Էդելշտեյնը ասել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը միանա հայերի ցեղասպանությունը ճանաչած 28 երկրներին: Բացի այդ նա քննադատել է իր այն գործընկերներին, որոնք այս քայլին աջակցում են բացառապես որպես դիվանագիտական պատասխան՝ Թուրքիայի հակաիսրայելական քաղաքականությանը:

«Պետք է խոստովանեմ, որ ինքս այս կապակցությամբ խառը զգացումներ ունեմ: Մի կողմից՝ վաղուց ժամանակն է: Ես տարիներ շարունակ Իսրայելին կոչ եմ արել կատարել իր բարոյական պարտքը: Ավելի քան 1.5 միլիոն հայ անխղճորեն սպանվել է կարճ ժամանակի ընթացքում… Ես միևնույն ժամանակ ամաչում եմ: Գիտեմ, որ իմ օրենսդիր գործընկերներից ոմանք բացահայտ հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի սիոնիստական ճիշտ պատասխան Թուրքիայի խորշելի պահվածքին, որն անցած շաբաթ արձագանքեց Գազայի հետ հատվածի գործողություններին: Ինձ համար դժվար է հասկանալ այդ դիրքորոշումը. այդ երբվանի՞ց է Անկարայով պայմանավորված մեր որոշումները էթիկայի ոլորտում: Մի՞թե մեր հարաբերությունների բնույթն այնպիսի մարդու հետ, ինչպիսին Էրդողանն է, կարող է փոխել պատմությունը:

Ինձ համեմատությունները չեն հետաքրքրում, կարծում եմ ավելի լավ կլինի չօգտագործել «Շոա» տերմինը՝ հայերի ցեղասպանությունը քննարկելիս: Բայց միայն մտածեք՝ մեզ դուր կգա՞ր, եթե Հոլոքոստի ճանաչումը կախված լիներ դիվանագիտական հարթակում իրադարձություններից: Եթե բախվեինք նման վերաբերմունքի, նույն պահին արդարորեն այն կորակեինք որպես ոչ բարոյական»,-ասել է Քնեսեթի խոսնակն իր ելույթում:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031