«Մաղթում եմ, որ Հայաստանի որեւէ քաղաքական գործիչ չհասնի եւ չանցնի Սերժ Սարգսյանին`իր ստերով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը`պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցին:
Հիշեցնենք, թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած թիմն իր առաջնահերթությունն էր հռչակել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու իրականացումը: Այժմ, սակայն, արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները դեռ մշուշոտ են:
Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ`եթե իրավիճակ է փոխվել, ապա վարչապետը պետք է հայտարարությամբ հանդես գա եւ բացատրություն տա: Ինքը`Պարույր Հայրիկյանը, կարծում է, որ գործող Սահմանադրությամբ չի կարելի ընտրություն կատարել, ոչ թե օրենքները, այլ Սահմանադրությունը պետք է փոփոխվի:
Հարցին`հնարավորություն տեսնո՞ւմ է ՀՀԿ-ի վերափոխման եւ քաղաքական ասպարեզում մնալու համար, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ հայաստանյան ինչ-որ քաղաքական ուժ, հանգամանքների ճնշման տակ, միանգամից առնետավազքի մրցավազքում չհայտնվեց: Ես առնետների համար չեմ ուրախանում, այնպես որ`սպասենք`տեսնենք»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ