Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական գործիչը պետք է լինի բարոյական, այսինքն, իր խոսքին հավատարիմ»

Մայիս 28,2018 14:07

Լեհաստանում էլ չեն հասկացել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները

«Ես ողջունում եմ բոլորի լավատեսությունը եւ փորձում եմ ինձ էլ ներշնչել, բայց առայժմ վաղ է գնահատականներ տալ, որովհետեւ մենք հիմնական ռազմավարական հարցերի վերաբերյալ դեռեւս իշխանությունների դրական վերաբերմունքը չենք տեսել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը`պատասխանելով հարցին՝ իրեն տպավորո՞ւմ են Հայաստանի նոր իշխանությունների առաջին քայլերը:

Պարույր Հայրիկյանը նկատի ունի Հայաստանի քաղաքակրթական կողմնորոշմանը նախապատվություն տալը`չմոռանալով ազգային անվտանգությունը, երկրորդը վերաբերում է Սահմանադրությանը: Պարույր Հայրիկյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Արցախյան հարցի այն մասով, որ առանց հիմնական դերակատարի`Արցախի, չի կարող որեւէ հարց քննարկվել: «Բայց մեզ համար եղել է եւ մնում է կարեւոր այն հարցը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում պետք է դրված լինի 1915-20-ական թվականների ցեղասպանության հետեւանքների վերացումը: Դա իր մեջ ներառում է նաեւ Արցախ, Նախիջեւան, հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն: Ընդհանուր առմամբ, լավատեսություն կա, բայց ես չէի շտապի իմ խանդավառությունը դարձնել բոլորի սեփականությունը: Մենք հավատում ենք, բայց հավատի իրավացիությունը գործերով պիտի դրսեւորվի»,- ասաց նա:

Դիտարկմանը`ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը մշտապես դեմ էր արտահայտվում Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցությանը, սակայն, անգամ դեռ իշխանությունը չստանձնած նա հայտարարեց, որ չի պատրաստվում այդ ուղղությամբ վերանայումներ անել, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Եկեք այս տոնական օրվա ընթացքում տխուր բաների մասին չխոսենք: Ես համաձայն եմ, որ քաղաքական գործիչը պետք է լինի նույնքան բարոյական, այսինքն, ինքն իր խոսքին հավատարիմ, որքան որեւէ ոլորտի գործիչ: Քանի որ այդ բնույթի փոփոխությունները յուղ են լցնում այն մարդկանց տեսակետին, ովքեր ասում են, թե քաղաքականությունը պոռնկություն է, ես չէի ցանկանա այսօր նման տխուր բաների մասին խոսել, որովհետեւ մարդկային մի լուրջ հավաքականություն ասում է, որ այստեղ ազգային անվտանգության հարց կա»:

Պարույր Հայրիկյանը վերջերս է վերադարձել Լեհաստանից: Ասում է`այնտեղ հենց այդ հարցերի մասով է, որ իրեն դիմել են`ասելով`«մենք չհասկացանք»: Ինքն էլ հորդորել է`մի քիչ սպասել, քանզի ազգային անվտանգության հարց կա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031