«Անկախության վերականգնման հարյուրամյակի տոնակատարությունների ընթացքին մենք մի բան ունենք`հույս: Հույս, որ էական դրական փոփոխություններ կկատարվեն»,- այսօր, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը`հավելելով, որ փոփոխություններն իրենք իրենց չեն լինի, այդ ուղղությամբ պետք է աշխատել: Ըստ Պարույր Հայրիկյանի, այսօր անկախ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է`առկա անկախ փաստացի խնդիրներից: Հիմա մեզ ազատ Հայաստան է պետք: Դա էլ, ասում է կապված է Սահմանադրության հետ:
Այսօր ԱԻՄ-ը կքննարկի այդ առիթով վարչապետի ուղղված ուղերձը`«նախկինում ուրացված այլընտրանքը շրջանառության մեջ դնելու կոչով»: Խոսքը ԱԻՄ-ի առաջարկած Սահմանադրության տարբերակի մասին է: Գործող Սահմանադրությամբ Սահմանադրական փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է 200 հազար ստորագրություն: Այժմ, քանի որ ունենք ժողովրդի մեծ մասի հավանությանն արժանացած վարչապետ, Պարույր Հայրիկյանը կարծում է, որ նա կօգտվի իր լիազորությունից եւ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ: «Այդ 200 հազար ստորագրությունը նախատեսված էր հակաժողովրդական իշխանությունների դեմ գործելու համար: Իսկ եթե կա ժողովրդի շահերով առաջնորդվող վարչապետ, հավատում ենք, որ կներկայացնի մեր նախագիծը եւ ընդամենը վեց ամսվա ընթացքում Հայաստանը կդառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ