Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվային արշավ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

Մայիս 28,2018 11:16

Շուրջ 100 հեծանվորդներ այսօր վաղ առավոտյան «Հանրապետության» հրապարակից տոնական երթ սկսեցին դեպի Սարդարապատ: Նախաձեռնության հեղինակը սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի ֆեդերացիան է, որի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը Aravot.am-ին ասաց. «Մեր ֆեդերացիան մշտապես մասնակցում է համապետական բոլոր տոներին: Այս օրն էլ բացառություն չէ, եւ մենք մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հանրապետության» հրապարակից տոնական շքերթով մեկնում ենք Սարդարապատ: Նպատակը առողջ ապրելակերպի քարոզչությանը նոր շունչ հաղորդելն է եւ մեր մասնակցությամբ այս տոնակատարության մասնիկը դառնալն է:

Երթին մասնակցում են տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր մարդիկ: Մեր նմանատիպ նախաձեռնություններում տարիքային սահմանափակում չկա: Կարեւորը հոգով երիտասարդ լինելն է: Պարտադիր չէ, որ երթի մասնակիցները մեր ֆեդերացիայի անդամ լինեն: Ով սիրում է հեծանիվը եւ ակտիվ հանգիստը մեզ համար յուրային է: Շուրջ 60 կմ տարածությունը որոշ դադարներով նախատեսում ենք հաղթահարել երկու ժամում, գուցե, մի փոքր ավելի: Սարդարապատում կմասնակցենք տոնակատարությանը եւ երեկոյան ավելի ուշ ժամի կվերադառնանք Երեւան: Ի դեպ, ճանապարհին մեզ միանալու են նաեւ այլ հեծանվորդներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031