Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան. «Ինչպես հայերը, մենք էլ ապավինում ենք մեր արմատներին»

Մայիս 28,2018 10:46

Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ դասական երաժշտության համերգ, որը նվիրված էր բուլղարական մշակույթի եւ սլավոնական այբուբենի օրվան: Այն անցկացվում էր ԵՄ Խորհրդում Բուլղարիայի կողմից նախագահությունը ստանձնելու համատեքստում: Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան նշեց, որ բուլղարական մշակույթի եւ այբուբենի օրը սովորաբար նշվում է մասիսի 24-ին:

«Պատմության մեջ շատ չեն առիթները, երբ մենք նշում ենք մարդկային ոգու հաղթանակները, ուսումնառության ձեռքբերումները, գրագիտությունը, հպարտանալու առիթ է հանդիսանում այն հանգամանքը, որ դեռեւս իններորդ դարում բուլղարների նախնիները ապաստան են տրամադրել սուրբ Կյուրեղին եւ Մեթոդիուսի հետեւորդներին եւ ստեղծել բոլոր պայմանները նրանց առաքելության, կրթական գործունեության բարգավաճման համար: Հետագայում բուլղարացի գիտնականներն ու միսիոներները տարածեցին բուլղարական այբուբենը մյուս սլավոնական ազգերի շրջանում՝ դրանով իսկ իրենց ներդրումն ունենալով եվրոպական մշակութային ժառանգության եւ քաղաքակրթության ասպարեզում: 18-19-րդ դարերում, այսպես կոչված բուլղարական վերածննդի ժամանակ բուլղարական մշակույթին ու կրթությունը բարգավաճում էին՝ սկիզբ դնելով, կրթության, արվեստի, ճարտարապետության եւ գրականության ոլորտներում բարձունքների:

Հենց այդ ժամանակաշրջանը նշանավորվեց սովորելու նկատմամբ խորը ձգտումով եւ ինքնության պահպանմամբ, որը հիմնված էր մեր ընդհանուր եվրոպական արմատների վրա»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքերով, «Ճիշտ այնպես, ինչպես հայերը, մենք էլ ամենադժվարին ժամանակներում ապավինում ենք մեր արմատներին, լեզվին եւ մշակույթին: Իմ կարծիքով, հայերը նույն փափագն ունեն գիտելիքների նկատմամբ, եւ կիսում են նույն խորը զգացումները հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հանդեպ»:

Դեսպանի խոսքով, այն փաստը, որ սուրբ Կյուրեղի ու Մեթոդիուսի տոնը նշվում է եվրոպական ժողովուրդների կողմից, արդեն իսկ վկայում է նրա միասնական դերի եւ համաեվրոպական հեռանկարի մասին:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչեւան փաստեց, որ 2007թ. հունվարի 1-ից, Բուլղարիայի՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո բուլղարական գիրը՝ կյուրեղագիրը դարձել է ԵՄ պաշտոնական երեք այբուբեններից մեկը՝ լատինական եւ հունական այբուբենների հետ միասին:

Նա խոսեց նաեւ բուլղարացի տաղանդավոր արվեստագետներից եւ ներկայացրեց համերգի մասնակից վիրտուոզ տավղահարուհի Սյուզաննա Կլինչարովային եւ հայկական արմատներով նրա սանին եւ ասպիրանտին՝ Գոհար Անդոնյանին: Ասաց, որ պատիվ ունեն հայ հանդիսատեսին ներկայացնելու բուլղարական մշակութային նվաճումների լավագույն մասը: Երաժիշտները հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031