Փարիզում մեկնարկել է թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը (Ռոլան Գարոս), որտեղ հանդես են գալիս աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն թենիսիստները:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը վիճակահանությամբ առաջին շրջանում վաղը հանդիպելու է ավստրիացի Անդրեաս Հայդեր-Մաուրերի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ