Լրահոս
Օրվա լրահոսը

Պանրով փոքրիկ կարկանդակներ

Մայիս 27,2018 21:29

Գինու հետ մատուցվող հրաշալի նախուտեստ է՝ հեշտ պատրաստվող, համեղ եւ հարմար`մատուցելու համար:

Անհրաժեշտ մթերքները

Շերտավոր խմոր- 500 գրամ

Կաթնաշոռ-200 գրամ

Պանիր- 200 գրամ

Ձու- 2 հատ

Չորացրած կանաչիներ (հազրեվարդ (розмарин), ուրց, անանուխ կամ որեւէ այլ հոտավետ կանաչի, ես օգտագործում եմ «պրովանսային խոտաբույսեր» կոչվող փունջը, որը պատրաստի վիճակում վաճառում են երեւանյան սուպերմարկետներում)- 1 թեյի գդալ

Թարմ սպանախ եւ կանաչ սոխ- ամենքից մի քանի ճյուղ (պարտադիր չէ)

Սեւ ու կարմիր պղպեղ- ըստ ճաշակի

Քունջութ- 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Պանիրը (կարող եք վերցնել ցանկացած պինդ կամ կիսապինդ պանիր` մեր լոռիից ու չանախից սկսած` սուլուգունիով, հոլանդական պանրով կամ մոցառելով վերջացրած, կարող եք վերցնել մի քանի տեսակի պանիրներ` ձեր ճաշակով) քերիչով անցկացրեք, ավելացրեք կաթնաշոռը, մեկ ձուն եւ մյուս ձվի սպիտակուցը (դեղնուցը լցրեք փոքրիկ ամանի մեջ եւ դրեք մի կողմ` կարկանդակների վրա քսելու համար), համեմունքները, լավ խառնեք: Եթե սպանախ կամ այլ կանաչեղեն եք ավելացնելու, լավ լվացեք, շատ լավ չորացրեք եւ մանր կտրատեք ու խառնեք միջուկին:

Շերտավոր խմորը բացեք, կտրատեք փոքրիկ քառակուսի կտորների: Պանրի միջուկից մեկական թեյի գդալ դրեք յուրաքանչյուր քառակուսու վրա, ծալեք երկու մասի, որ ստացվեն լցոնված եռանկյուններ: Ձեռքով սեղմեք, որ տափակի: Շարեք տապակի վրա: Ձվի դեղնուցին ավելացրեք մեկ թեյի գդալ ջուր կամ կաթ, լավ խառնեք եւ վրձինով քսեք կարկանդակների վրա: Վրան քունջութ ցանեք եւ դրեք 220 աստիճան տաքացրած ջեռոցը` մինչեւ կարմրի:

Մատուցեք տաք-տաք, բայց նկատի ունեցեք, որ սառը վիճակում էլ է շատ համեղ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031