Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները շարունակվում են Իսպանիայի հայ համայնքում։ Արարատ Հայկական միության հերթական նախաձեռնության հերոսները կիրակնօրյա դպրոցի սաներն էին։
Նրանք կտավին են հանձնել Մայիսյան հաղթանակները խորհրդանշող հայաշունչ պատկերները, որոնք ընդգրկվել են «Իմ Հայաստան» նկարչական մրցույթի շրջանակներում։
Մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին համապատասխանաբար Ռոման Խաչատրյանը (8 տարեկան), Մոնիկա Գրիգորյանը (12 տարեկան) և Հելենա Ղուկասյանը (12 տարեկան)։
Մրցանակների հանձնման արարողությանը հրավիրված էին սիրված դերասաններ Հայկ և Գոհար Սարգսյանները, ովքեր և հանձնեցին մրցանակներն ու նվերները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Միսլատայի Մշակույթի կենտրոնում նրանք հանդես էին եկել «Իմ տունը կամ անկախ ամեն ինչից» ներկայացման պրեմիերայով, որը նույնպես նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։
Մայիսյան տոները Վալենսիայի հայ համայնքում կեզրափակվեն հաջորդ շաբաթ՝ հայկական դպրոցի ուսմասվար Սվետլանա Կարապետյանի հեղինակած «Հայրենիք» հանդեսով։
Արարատ ՂՈՒԿԱՍՅԱՆ