Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ խոսք, ճանապարհին տեսնելով այդ պաստառները, ինքս էլ բացասական զգացողություն էի ունենում. Ռուբեն Մելիքյանը՝ Մխիթար Հայրապետյանի որոշման մասին

Մայիս 27,2018 14:09

Երեկ ՀՀ սփյուռքի նախարարը ՖԲ գրառմամբ հայտնել է, որ որոշել է հեռացնել նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները՝ այն հիմնավորմամբ, որ քաղաքացու հետ այդ որակի շփումն անընդունելի է։

Ինչ խոսք, ճանապարհին տեսնելով այդ պաստառները, ինքս էլ բացասական զգացողություն էի ունենում։ Պաստառի ուղերձն ինձ թվում էր «մարդ-հայրենիք» հարաբերություններին պետության անհամաչափ միջամտության դրսևորում։ Ինքս շատ լավ գիտեմ, թե ինչ եմ անում Արցախի համար, և, որ ավելի կարևոր է, ինչ չե՛մ արել ու չեմ անում իմ հայրենիքի Արցախյան հատվածի համար։ Եվ դա իմ ներքին երկխոսության խնդիրն է, պետք չէ ինձ պետության անունից հարցնել (вопрошать): Մի խոսքով, պաստառը մոտիվացնող չէր։

Բայց ՖԲ նույն գրառմամբ նախարարի հայտնած մյուս միտքը, անկեղծ ասած, նույնպես չի համապատասխանում այս լուրջ ու նուրբ հարցով հանրային հաղորդակցության՝ իմ պատկերացրած որակական չափանիշին։ Մասնավորապես, նախարարն արձանագրում է, որ «հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է ամեն բան Արցախի համար՝ անկախ պաստառներից:» Տվյալ համատեքստում այս պնդումն ինձ թվում է չափազանց լոզունգային և անբավարար նրբանկատ։ Չկա՞ն արդյոք «Հայաստան-Սփյուռք-Արցախ» տիրույթում մոտիվացնող ուղերձներ։ Եթե՝ կան, չկա՞ արդյոք հանված պաստառների փոխարեն դրանք տեղադրելու անհրաժեշտություն։ Ես անկեղծորեն կցանկանայի հանված պաստառների տեղում տեսնել նորերը։ Օրինակ՝ կարող եք օգտագործել Նորման Ռոքվելի հանրահայտ “Freedom from fear” նկարի կոնցեպցիան ու կոմպոզիցիան։ Կամ կարող եք նրբանկատորեն կոմունիկացնել այն միտքը, որ Արցախի երեխաներն ունեն որակյալ կրթություն ստանալու նույն իրավունքները, ինչ, օրինակ, Գլենդելի երեխաները։

Վստահ եմ, ունեք ստեղծարար ներուժ ճիշտ ուղերձներ ձևակերպելու համար։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031