Ապարանի հրապարակում քիչ առաջ մեկնարկեցին են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Տոնակատարություններին մասնակցելու համար Ապարան են եկել բազմաթիվ քաղաքացիներ, այստեղ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախատեսվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը: Ապարանի հրապարակում են նաև Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Գորգիսյանը, Հայկ Կոնջորյանը, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ապարանում են ՀՅԴ-ականները: Նրանք դրոշներով ու ծաղիկներով շարժվում են դեպի հուշահամալիր:
Նշենք, որ նախատեսվում է քաղաքի հրապարակից երթ դեպի Բաշ Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձան, որից հետո տեղի կունենա տոնական համերգ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ