Մայիսի 26-ին` ժամը 17.10-ին սկսված, ավելի քան կես ժամ տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշենի գյուղի պտղատու այգիների, բանջարեղենի, մյուս ցանքերի ողջ բերքը: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանն ասաց, որ կարկուտը մանր էր, խիտ: Նրա խոսքերով՝ այսօր՝ մայիսի 27-ին, գյուղում դեռեւս առկա է երեկ տեղացած կարկուտը: Նա ասաց, որ իր տան առաջ հիմա կարկուտի մեծ կույտ է, կարելի է բահով 5 պարկ հավաքել:
Վազաշենի հողերի մեծ մասը գտնվում է սահմանամերձ գոտում, չի մշակվում, գյուղացիները տնամերձ տարածքների բերքի հույսին էին, որը կարկտից ոչնչացավ: Իջեւանի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ