Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:
Մայիսի 26-ին Եվրոպայի օրվա տոնական միջոցառումներ անցկացվեցին Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում ժամը 17:00-ին: Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Կապանի փոխքաղաքապետ Ռոմա Սարգսյան:
Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին:
Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի ունեցան Իջևանում մայիսի 12-ին, Հրազդանում՝ մայիսի 13-ին, Վանաձորում՝ մայիսի 19-ին, Գյումրիում՝ մայիսի 20-ին: Կապանը՝ մայիսի 26-ին, Եղեգնաձորը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 27-ին, իսկ Երևանում ամփոփիչ տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 2-ին:
Եվրոպայի օրվա շրջանակում Երևանում նախատեսվում է նաև նորաձևության ցուցադրություն և հեծանվային երթ:
ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մամուլի հաղորդագրություն