Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրևաջրերի, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան. tert.am

Մայիս 27,2018 10:01

Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին:

Նրա պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երևան քաղաքում բնության մատուցած հորդառատ անձրևից հետո հերթական անգամ ապատեղեկատվական ակտիվ գրոհ է սկսվել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ անձրևաջրերի հեռացման հետ կապված, ինչին բազմիցս տրվել է հստակ պարզաբանում առ այն, որ մայրաքաղաքում անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ։

Խնդրով մտահոգ քաղաքացիները դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հպանցիկ դիտարկեն Երևանի տարեկան բյուջեն կամ տարեկան հաշվետվության ծախսային հոդվածները։

Հասկանալի է, որ մայրաքաղաքում հանդիպող ցանկացած անհարմարության համար բնակչի բողոքն ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմնին﹐սակայն այս դեպքում հայտարարում ենք, որ խնդրի կարգավորումը գտնվում է մասնագիտական կառույցի անմիջական գործառույթների շրջանակում։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Բա բնակիչը ձեզ ինչի համար է ընտրել, եթե ինքն է ընկնելու Ձեր նշած ,,մասնագիտական կառույցների,, դռները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031