Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարությունը, զարմանալիորեն, հաղթեց

Մայիս 27,2018 13:00

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական մի շարք խնդրահարույց և մտահոգիչ հարցերի շարքին կարելի է դասել ուսումնական տարբեր հաստատություններում տեղի ունեցող անիրավությունները: Մանկավարժը, այն էլ դպրոցի տնօրենը, պետք է իր վարքագծով օրինակ ծառայի իր աշխատակիցներին, գնահատի նրանց անձնվեր աշխատանքն ու մասնագիտական կարողությունները, լինի ազնվության և արդարության խորհրդանիշ: Մանկավարժական աշխատողներին, և ոչ միայն, ոգևորելու, բարեկիրթ վարքագիծ դրսևորելու փոխարեն, որոշ դպրոցների տնօրեններ պարզապես չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքն ու աշխատողների նկատմամբ դրսևորում են անարդար և անհարգալից վերաբերմունք՝ իրենց զգալով կրթօջախի միապետեր:

Ես` Թամարա Գևորգյանս, շուրջ քսանինը  տարի աշխատել եմ Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների  թիվ 14 հատուկ դպրոցում /Այսուհետ՝ Դպրոց/:

Նշված տարիների ընթացքում միշտ աշխատել եմ սիրով և նվիրումով, դպրոցն ինձ համար ընդունել եմ որպես երկրորդ տուն: Իմ աշխատանքային տարիների  ընթացքում ունեցել եմ մեծ ներդրում մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործում՝ արժանանալով մի շարք պարգևների, ընդհուպ մինչև ոսկե մեդալի, սակայն անհասկանալի պատճառներով  2017 թվականի ապրիլ ամսին կենսաթոշակային տարիքին հասնելու պատճառով դպրոցի տնօրենը ապօրինի հրամանով ինձ ազատել է մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի պաշտոնից: Ես, իհարկե, դիմեցի Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարան, տնօրենի՝ աշխատանքից ազատելու ապօրինի հրամանը՝ ապօրինի բառիս բուն իմաստով, ինչն արդեն իսկ հաստատված է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած վճռով:

Տնօրենի կողմից ինձ աշխատանքից ազատելու հիմնական պատճառ հանդիսացել էր իր կողմից արված անօրինականությունները բարձրաձայնելու հանգամանքը, չնայած որ նա հղում էր կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելու՝ կենսաթոշակային տարիքիս լրացած լինելու պատճառաբանությամբ՝ հաշվի չառնելով մի շարք հանգամանքներ, որ իրավունք չուներ դիմելու այդ քայլին, որովհետև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կար նախադեպային այն որոշումը, ըստ որի, եթե աշխատողն աշխատունակ է և կարողանում է իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, տարիքը աշխատողին աշխատանքից ազատելու պատճառ չի կարող լինել, ինչը ևս հաստատված է նույն վճռով:

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ հարգարժան պարոն Հովիկ Շահնազարյանին, որն այս գործով իրականացրել է լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, օրենքի սահմաններում գնահատել է գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցները, որոնք էլ դրել է վճռի հիմքում:

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով անվավեր է ճանաչվել ինձ աշխատանքից ազատելու մասին Դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանի հրամանը/ վճիռը, ԵԱՔԴ/1772/02/17 / գործ:

Բացի այդ, դատարանն իրավմամբ արձանագրել է, որ Դպրոցը պարտավոր է վճարել իմ մեկ տարվա հարկադիր պարապուրդիս գումարը՝ անվավեր ճանաչելով նաև Ահարոնյանի կողմից ինձ աշխատանքից ազատելու մասին հրամանը: Բայց աշխատանքիս վերականգնման պահանջիս վերաբերյալ դատարանն անդրադարձել է վճռի պատճառաբանական մասում, որի բովանդակությունից բխում է, որ քանի դեռ ներկայումս պաշտոնավարում է դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանը և հաշվի առնելով անառողջ մթնոլորտը, ուստի դատարանն հանգել է այն եզրահանգմանը, որ տնօրենի  հետ անհնարին կլինի իմ աշխատելը  և ըստ էության կասեցվել է իմ՝ նախկին աշխատանքում վերականգնվելուս պահանջը, քանի դեռ դպրոցում պաշտոնավարում է Ա. Ահարոնյանը, սակայն արժանին պետք է մատուցել դատավոր Հ. Շահնազարյանին, որ այս մասով պահանջս չի մերժել հնարավորություն տալով վերականգնվելու իմ նախկին աշխատանքում միայն իրադրության փոփոխման դեպքում:

Ցանկանում եմ ՀՀ զանգվածային լրատվության և մամուլի միջոցով  վերականգնել արդարությունը՝ բարձրաձայնելով այս մտահոգիչ խնդիրները, և համոզմունք եմ հայտնում, որ լրատվամիջոցների շնորհիվ հնարավոր կլինի ամբողջացնելու արդարությունը՝ կիրառելով համապատասխան իրավական ներգործության միջոցներ այն դպրոցների տնօրենների նկատմամբ, որոնք չարաշահում են իրենց պաշտոնը և փորձում են ոտնահարել տարիներ շարունակ մեծ նվիրվածությամբ և մանկավարժական վաստակ ունեցող մանկավարժների նկատմամբ:

Ինձ համար առաջնայինը ոչ թե իմ վերականգնումն է, այլ արդարության վերականգնումը: Ահա միայն այս դեպքում կամբողջացվի իմ կողմից՝ այսքան ժամանակ բարձրացրած արդարությունը:

Թամարա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների  թիվ 14 հատուկ դպրոցի ՄԿԱ գծով նախկին փոխտնօրեն

27.05.2018թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031