«Tribalfootball»-ը գրել է, թե Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Ունաի Էմերին, կարող է հրաժարվել հինգ ֆուտբոլիստի ծառայությունից եւ ավելացնում, որ նրա խնդրանքով թիմից կարող են հեռանալ Դավիդ Օսպինան, որի պայամանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է, Ռոբ Հոլդինգը, Շկոդրան Մուստաֆին, Կալում Չեմբերսը եւ Դենի Ուելբեքը:
Իսկ ամառային տրանսֆերի պատուհանի ընթացքում նրանց փոխարինողներ գտնելու համար ակումբն Էմերիին պատրաստ է տրամադրել 80 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ