Կիրիշիում այսօր ավարտվեց շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Տասնմեկ տուրում միանգամից երեք շախմատիստներ՝ հայաստանցի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը եւ ուկրաինացի գրոսմայստեր Կիրիլ Շեւչենկոն վաստակեցին 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցների հաշվարկով Արամ Հակոբյանը ճանաչվեց մրցաշարի հաղթող, ուկրաինացին՝ երկրորդ մրցանակակիր, իսկ Շանթ Սարգսյանը բավարարվեց երրորդ տեղով:
Մամիկոն Ղարիբյանը 4,5 միավորով պայքարն ավարտեց իններորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ