Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էդ ցուցումը տվեք` թող բացվեն». Արմեն Դարբինյանը` Արայիկ Հարությունյանին

Մայիս 26,2018 20:03

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը համաձայն չէ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի` կրթությունն անվճար դարձնելու ցանկություն-հայտարարության հետ: Այսօր` «Թումո» կենտրոնում կազմակերպված «Նոր սերնդի կրթությունը  հարթակի ձեւավորումը 1-ին քայլ» միջոցառման ժամանակ Արմեն Դարբինյանն ասաց` նախարարի ասածին հնարավոր կլինի հասնել հարուստ բյուջեի եւ հարուստ հասարակության պարագայում: Իսկ այժմ, փուլն այլ է, հակառակը, վճարովի ծառայություններով պետք է հնարավորություն տանք բուհերին գումար վաստակել եւ այն դնել ի բարօրություն բուհի եւ ՀՀ տնտեսության:

Նախարարի հետ նաեւ համաձայն է`առաջին խնդիրը բուհերի ապաքաղաքականացումն է: Կարծում է, Հայաստանում գործող միջազգային բուհերը`Հայ-ռուսական համալսարանը, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանները կարողացել են այդ խնդիրը հիմնականում լուծել: Նաեւ կարծում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել գիտությանը, ինչը մի տեսակ անտեսված է համալսարաններում, մինչդեռ համալսարանների զարգացման լավագույն գործոնն է:

«Գիտության մեջ հրաշալի երիտասարդներ ունենք, 30-40 տարեկան, պետք է նրանց վրա հիմնվել, նրանց ներգրավել համալսարանական գիտակրթական համակարգ»,- ասաց Արմեն Դարբինյանը` հավելելով, որ կարեւոր է համարում նաեւ երկրի համալսարանական գիտակրթական համակարգի միասնական լինելը: Ասում է`դա հնարավորություն կտա բուհերի նյութատեխնիկական բազան, գրադարանները դնել ի նպաստ ուսանողների:

Հայ-ռուսական համալսարանը մեկ տարի առաջ հայտարարել է, որ բացում են դռները: Իրենց կոչին ոչ ոք չի արձագանքել: Արմեն Դարբինյանը նախարարին հորդորեց. «Էդ ցուցումը տվեք`թող բացվեն»: Նա նախարարին հորդորեց նաեւ`բուհերին հնարավորություն տալ մասնագիտությունների «բացման» համար: Դա կատարվում է կառավարության որոշմամբ, ինչը ժամանակ է պահանջում եւ հնարավորություն չի տալիս ժամանակին համընթաց ու արագ քայլել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031