«Փյունիկ»» ՖԱ խաղադաշտերում այսօր կայացավ Երեւանի 2800 եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ֆուտբոլի լրագրողների միջազգային 2-րդ մրցաշարը: Մասնակցում էին լրագրողական ութ թիմեր՝ Հայաստան-1, Հայաստան-2 (Գյումրի), Լատվիա, Ուկրաինա, Լիտվա, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Բելառուս:
Թիմերին ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը: Մրցաշարի հաղթող դարձան Բելառուսի մեր գործընկերները: Հայաստանի առաջին թիմը արժանացավ արծաթե պարգեւի, իսկ երրորդ տեղն զբաղեցրեց Ուկրաինան:
Մրցաշարը կազմակերպել էր Հայկական օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն էր ՎՏԲ Արմենիա բանկը, հովանավորները՝ ՀԷՑ-ը եւ «Գոլդ Ջիմ» մարզասրահը: Խաղադաշտերը տրամադրել էր «Փյունիկ» ՖԱ-ն Մրցավարությունն ապահովել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիամաքս-ի