Լրահոս
Օրվա լրահոսը

Գողիաթը պետք է տապալվի, իսկ Սավուղը՝ պատասխան տա…          

Մայիս 26,2018 19:42

«Գանձերը չեն օգնի անօրեններին,
մինչդեռ արդարությունը փրկում է մահից… »
Առականի 10.2

Մեր պատմության կշեռքի նժարներից մեկի վրա դրված է Հայաստանի Հանրապետությունն՝ իր ժողովրդով և հրապարակավ ընտրված վարչապետով ու կառավարությամբ, մյուս նժարին՝ մեր երկիրը թալանողներն ու մորթողները՝ իրենց հարստությամբ և մեղքերով…

Եվ սիրո ու համերաշխության (հանդուրժողականության) թավշյա հեղափոխությանը պետք է ավելացնել ևս մեկ բառ. սիրո, համերաշխության և օրենքի հեղափոխություն: Օրենքի գերակայության պահանջը կախված է երկնքում. այն ամեն օր հնչում է մեր «համրացած» եկեղեցիների զանգակատներից և մեզ ավետում, որ կշեռքի երկրորդ նժարը՝ այսինքն երկիրը թալանողները, մեր սերն ու համերաշխությունը իրենց պատան  սարքած գիշեր ու զոր նոր դավեր են մտորում…

Եվ մենք, որ վերջին 20-30 տարվա ընթացքում մեր դարավոր պատմության խտացված բոլոր էջերն ենք անցել, 88-ի երկրաշարժ, հոկտեմբերի 27, մարտի 1…և այլ ու այլ օրեր ենք հիշում, իրավունք չունենք ձեռքներս ծալած նստել ու սպասել, թե էլ ուրիշ ի՞նչ ստորությունների ու սպանդների են ընդունակ նրանք:

Այսօր կշեռքին է դրված մեր ժողովրդի ճակատագիրն ու ապագան և նրա ընտրյալ վարչապետը իրավունք չունի հապաղելու: Օրենքի կտրած մատը չի ցավում. ասում է ժողովրդական խոսքը, բայց եթե այդ ժողովրդի վայ «օրենսդիրները» և վերջիններիս ընտրած դատախազն ու նշանակած դատավորները ականջալուր չեն ժողովրդի և տիրոջ ձայնին (ձայն բազմաց՝ ձայն Աստծո), ապա այդ նույն ժողովուրդը պահանջում է մաքրել «ավգյան ախոռները»` տասնամյակներ շարունակ ժողովրդի արյունը ծծող, երկրի հարստությունը մսղող, պետությանը դեֆոլտի հասցրած այս տզրուկակույտից:

Մեր ժողովուրդը սարսափած է իր հիշողությունից, սարսափած է իր «անկախության» հիշողությունից: Եվ արդարև դողում ու վախենում է՝ իր վարչապետի կյանքի ու անվտանգության համար, որովհետև հեռուստատեսությամբ տեսնում է, որ նրա անվտանգությամբ զբաղված են երկիրը կեղեքողների նախկին թիկնապահները՝ իրենց նախկին հրամանատարներով:

Ժողովուրդն իսկապես իմաստուն է, և նրա խոսքը մեզ հիշեցնում է «շան պոչը կտրես, գառնուկ չի դառնա». հետևաբար պահանջում է օրենքի գերակայություն, քանզի քրիստոնեական սերն ու համերաշխությունը (հանդուրժողականությունը) քրիստոնյաների համար են. հետևաբար, եթե քեզ Տիրոջ ու ժողովրդի կողմից տրված է Դավթի խելքը, ուժն ու պարսատիկը, ապա Գողիաթը պետք է տապալվի, իսկ Սավուղը՝ պատասխան տա:

Վանուշ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031