Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել:
Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից:
Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է Արցախի համար՝ անկախ պաստառներից:
Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ սփյուռքի նախարար
Կխնդրեի հանել նաև այն բոլոր պաստառները, որի վրա գրված է .աղբի տեղը աղբանոցն է, իսկ վերևում մեր զինվորների նկարներն են,նույն պաստառի վրա: