«Վանո Սիրադեղյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ»,-այս մասին 168․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Վանո Սմբատի Սիրադեղյանը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով 2000 թվականի ապրիլի 3-ի որոշման հիման վրա գտնվում է հետախուզման մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- նշվում է Դատախազության պատասխանում:
Այն հարցին, թե Վ. Սիրադեղյանի՝ ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում ի՞նչ իրավական ընթացակարգեր են նախատեսվում, և արդյոք կիրառելի՞ են վաղեմության ժամկետները՝ Դատախազությունից պատասխանել են․ «ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը:
Անի ՔԵՇԻՇՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
աչքներս լոյս – մարդասպանները կարող են հանգիստ շարունակել սպանել