«Նա գեներալ-մայոր է եւ դրանով ամեն ինչ ասված է»,-Դիլիջանում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի նշանակման առնչությամբ հնչող քննադատություններին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի՝ այդ նշանակման առնչությամբ մտահոգություններին, Փաշինյանը նշեց. «Այդ մտահոգություններին հետեւյալ կերպ եմ վերաբերվում՝ գլխավոր շտաբի պետն իր գործունեությամբ պետք է փարատի դրանք»:
Վարչապետը նաեւ ընդգծեց՝ իրենց համար առհասարակ կարեւոր են ոչ թե նշանակումները, այլ այն գործունեությունը, որը պետք է իրականացնեն այդ պաշտոնյաներն իրենց աշխատանքի ընթացքում:
«Պետք է աշխատելու հնարավորություն տալ: Եթե որեւէ մեկի աշխատանքը բավարար արդյունքի չի բերի, դրան կհետեւեն այլ որոշումներ»,-վստահեցրեց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ