Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ես չեմ որոշում, այլ օրենքը». Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր հարցաքննության մասին

Մայիս 26,2018 17:48

Դիլիջանում լրագրողների հետ զրույցում այսօր ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց հարցը, թե իր դիտարկմամբ՝ ԱԱԾ-ի բացահայտած կոռուպցիոն շղթաները նախորդ իշխանության իմացությամբ եւ թողտվությա՞մբ են կատարվել, թե ոչ: «Չեմ մեկնաբանի, որովհետեւ դա կարող է դիտվել որպես նախաքննության վրա ազդելու փորձ: նախաքննությունը կտա հարցերի պատասխանները: Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածի, որ նախաքննության համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն հայտնաբերել է հարկերը թաքցնող կոռուպցիոն շղթա: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ եթե, օրինակ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հարցաքննության կարիքը լինի՞:

Փաշինյանը պատասխանեց, որ անձի հարցաքննությունն օրենքով է սահմանված եւ որեւէ մեկի կամքով չէ: «Ես չեմ որոշում՝ ո՞վ հարցաքննվի, եւ ո՞վ՝ ոչ: Դրա համար օրենքով սահմանված ընթացակարգեր կան»,-եզրափակեց վարչապետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031